Բավ է պառակտվել
08-05-2015 08:28

Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Լյուքսեմբուրգից

Թուրքիան կոշտ քննադատության է ենթարկել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունելը և որպես բողոքի նշան հետ է կանչել այդ երկրից իր դեսպանին: Հիշեցնենք, որ վերջերս մի շարք երկրների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթղթեր ընդունելուց և հայտարարություններ անելուց հետո Թուրքիան նաև հետ է կանչել իր դեսպաններին Ավստրիայից և Վատիկանից: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է ՀայոցՑեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև: