Բավ է պառակտվել
28-06-2016 17:05

Թուրքիան հրաժարվում է խոցված ինքնաթիռի համար փոխհատուցում տրամադրել ՌԴ-ին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրաժարվել է Ռուսաստանին փոխհատուցում տրամադրել Սու-24 ռմբակոծիչի խոցման համար:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստվո՞ւմ է գումար վճարել Ռուսաստանին, Յըլդըրըմն ասել է. «Ոչ մի նման բան: Մենք միայն ցավակցում ենք ու կիսում վիշտը»:
Ավելի վաղ Յըլդըրըմը հաղորդել էր, որ Թուրքիան պատրաստ է փոխհատուցում տրամադրել, «եթե դա անհրաժեշտ է»:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց կունենան: