Բավ է պառակտվել
04-02-2016 14:08

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է՝ ինչու է մերժել ռուսական ինքնաթիռի դիտորդական թռիչքը

Թուրքիայի արտգործնախարարությունը բացատրել է, թե ինչու է Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում մերժել ռուսական ինքնաթիռի դիտորդական թռիչքը:
«Դիտորդական թռիչքներ իրականացվում են, երբ կողմերը համաձայնության են գալիս թռիչքի նախագծի վերաբերյալ։ 2016 թվականի փետրվարի 2-5-ին ՌԴ կողմից դիտորդական թռիչք իրականացնելու մասին դիմումի հարցում կողմերը չեն կարողացել համաձայնեցնել թռիչքի երթուղին, և այն տեղի չի ունեցել»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։
Ավելի վաղ ռուս զինվորականները հայտարարել էին, թե թռիչքը չի կայացել «Թուրքիայի կողմից պայմանագրի պահանջների խախտումների ու ոչ կառուցողական գործողությունների հետևանքով»։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Թուրքիան մերժել է Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում հետախուզական թռիչքի իրականացումը:
Պաշտպանական գերատեսչությունից նշել են, որ թուրքական կողմը թույլ չի տվել թռիչքի իրականացումը, քանի որ թռիչքի երթուղին անցնում էր սահմանամերձ տարածքով։