29-01-2016 14:21

Թուրքիան խոստանում է աջակցել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցում

Թուրքիան շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, որովհետեւ Ադրբեջանն է այդպես ուզում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսլայիլ Ալփեր Ջոշքունը: Դեսպանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ցանկացած ոլորտում: «Ադրբեջանն ունակ է ամրապնդել իր պաշտպանության ոլորտը, եւ մենք կաջակցենք նրան այդ հարցում»,-նշել է Ջոշքունը: