Բավ է պառակտվել
15-04-2015 13:31

Թուրքիան չի ճանաչում իր հասցեին հնչեցրած «մեղադրանքները». Էրդողան

Թուրքիան չի ճանաչում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր հասցեին հնչեցրած «մեղադրանքները»: Ւնչպես երեքշաբթի հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անիմաստ է պաշտպանվել նման մեղադրանքներից: «Մեր ժողովուրդը չի կարող արդարանալ: Մեզ մոտ շուրջ հարյուր հազար հայ է բնակվում, և իմ երկիրը նրանց դեմ ուղղված որևէ գործողություններ չի ձեռնարկում: Մենք Աքդամարի հայկական եկեղեցին վերականգնելու համար բյուջեից գումար ենք հատկացրել, այնտեղ պատարագներ են մատուցվում”, - նշեց նա: Եվրախորհրդարանը չորեքշաբթի նախատեսում է քննարկել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները: Էրդողանի խոսքով` Թուրքիան կարհամարհի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված ցանկացած որոշում: