Բավ է պառակտվել
15-04-2015 12:46

Թուրքիան կարհամարհի Եվրախորհրդարանի որոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Թուրքիան կարհամարհի 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի դիրքորոշումը: Այդ մասին հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եվրախորհրդարանի կողմից ընդունված ցանկացած որոշում կմտնի մի ականջը և մյուսից դուրս կգա», - ասաց նա: Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 15-ին, Եվրախորհրդարանում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ առաջադրված բանաձևի վերաբերյալ քննարկումներ տեղի կունենան: