25-03-2015 11:13

Թուրքիան մտադիր է խանգարել ԱՄՆ-ին Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը երեքշաբթի ժամանել է Վաշինգտոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ընդունելու խոչընդոտելուն նպատակով: 1915 թվականին հայերի զանվածային կոտորածները ճանաչելու մասին բանաձևի նախագիծը առաջադրվել է նախորդ շաբաթ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Նախագծի հեղինակների կարծիքով՝ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կնպաստի Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավմանը: Բանաձի ընդունման կողմ են հանդես գալիս պալատի 46 անդամները: Նախկինում կանգրեսմենները բազմիցս ապարդյուն նմանատիպ բանաձևեր են փորձել ընդունել: Չիչեկը կհանդիպի Ներկայացուցիչների պալատինախագահ Ջոն Բեյներին, ինչպես նաև պալատի անդամներին: Չիչեկից հետո Վաշինգտոն կմեկնի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Դավութօղոլուն, ում այցը նախատեվում է ապրիլին: 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը ХХ-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար հերքում է Առաջին համաշխարհայինպատերազմի տարիներն շուրջ մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման փաստը և վերին աստիճանի ցավագին է ընդունում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատությունը: Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է բազում երկրների կողմից: Այն ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուէլսի, Սիրիայի խորհրդարանների, Շվեյցարիայի Ազգային խորհրդի, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի և Լեհաստանի սեյմի կողմից: Հայաստանում ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան: