Բավ է պառակտվել
03-04-2017 10:31

ԿԸՀ-ն հրապարակել է գրեթե 93,9% ընտրատեղամասերի արդյունքները. ուժերի դասավորությունն անփոփոխ է

Հանրապետության 2009 ընտրատեղամասերից 1886-ում կատարված ձայների հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարան մտնում են չորս քաղաքական ուժեր, այս մասին վկայուն եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված արդյունքները:
Իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքում է ձայների 49,21%-ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 27,38%, «Ելք» դաշինքը 7,72 %, ՀՅ Դաշնակցությունը 6,59 %:
Խորհրդարան անցնելիս կուսակցությունների համար սահմանված է 5% պատնեշ , իսկ դաշինքների համար այն կազմում է 7%:
Ընդ որում « Հայկական վերածնունդ» կուսակցությունը հավաքել է ձայների 3,72%-ը, « Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝2,08%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝1,62%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝0,93%, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 0,74%:
ԿԸՀ-ի տվյալներով ընտրության իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների թիվը կազմում է 2 587 706 հոգի:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 1 մլն 574 947 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60,86%-ը:
Ապրիլի 2-ին Հայաստանում անցել են 6-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որին մասնակցել են հինգ կուսակցություն և չորս կուսակցական դաշինք: Դրանք առաջին ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին:
Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի (ՀՍԱ) և BS/The Gallup Organization-ի կողմից իրակիանացված Exit Poll-ի նախնական տվյալներով Հայաստանի խորհրդարան են անցնում 4 քաղաքական ուժ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, «ՀՅ Դաշնակցությունը»: