19-11-2014 14:39

Եռյակը խորհրդարանի արտահերթ նիստ կնախաձեռնի

Այսօր եռյակի ներկայացուցիչների հերթական հանդիպման ավարտին, լրագրողների հետ զևույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայատնեց, որ Եռյակը մտադիր է խորհրդարանի արտահերթ նիստ նախաձեռնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցով: «Խոսքը համամասնական ընտրակարգի անցնելու մասին է, նաեւ՝ ընտրացուցակների հրապարակման: Սա կառավարությանը ներկայացրած 12 պահանջներից մեկն է: Մենք խորհրդակցել ենք խորհրդարանական մյուս ուժերի հետ, առաջին հերթին՝ ՀՅԴ-ի, եւ արտահերթ նիստ կգումարենք:
Եթե իշխանությունը 12 կետերի իրականացման վրա աշխատելու պատրաստակամություն է հայտնում, ուրեմն մեր նախաձեռնությունը հիանալի հնարավորություն կլինի նրանց համար, որպեսզի ցույց տան իրենց բարի կամքը եւ այն, թե ինչպես են արժեւորում սեփական խոստումները»,- նշել է Զուրաբյանը: Ըստ ընդդիմադրի՝ արտահերթ նիստ նախաձեռնելով՝ եռյակը կամ կհասնի արդյունքի, կամ էլ կապացուցի, որ երկրի նախագահի խոսքերը ոչինչ չարժեն: