23-09-2016 10:24

Երեք նախարարներ կպահպանեն իրենց պորտֆելները ՀՀ-ի կառավարության նոր կազմում

Երեք նախարարներ կպահպանեն իրենց պորտֆելները Հայաստանի կառավարության նոր կազմում:

Ինչպես հայտնում են աղբյուրները, շուտով կհայտարարվի, որ իրենց պորտֆելները կպահպանեն Դաշնակցության երկու նախարարներ, մասնավորապես, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Դաշնակցությունը նախարարական երեք պորտֆել էր ստացել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ գործակցության համաձայնագրի հիման վրա։ Արդեն նշված նախարարությունների հետ միասին Դաշնակցությունը ստացել էր նաև էկոնոմիկայի նախարարության պորտֆելը, որը գլխավորում է Արծվիկ Մինասյանը։

Ինչպես ավելի վաղ նշվել էր, վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում թողնել Մինասյանին այդ պաշտոնում, և Դաշնակցության իշխանությունների հետ բանակցություններին համապատասխան, կստանա բնապահպանության նախարարի պորտֆելը։ Այդ պաշտոնում ծրագրվում է նշանակել Մինասյանին, սակայն նրա նշանակման մասին ավելի ուշ կհայտարարվի։
Գրառման մեջ հաղորդվում է, որ Մինասյանին նրա պաշտոնում կփոխարինի Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին և առայժմ միակ տեղակալ Սուրեն Քարայանը։

Ըստ որոշ տվյալների,  պաշտոնը կպահպանի նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով «գործի է դրել» իր բոլոր կապերն ու ծաոնթներին պաշտոնը գոնե մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները պահելու հարցում միջնորդելու համար։