Բավ է պառակտվել
23-11-2016 10:06

Թրամփը հանդես է եկել ՌԴ-­ի հետ հարաբերությունները նորմալացնելու օգտին

 ԱՄՆ- ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը տրամադրված Է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ, բայց չի ցանկանում «վերաբեռնում» տերմինն օգտագործել այդ ուղեգծի համար: Այդ մասին, հանրապետականը հայտարարել Է լրագրողների հետ կայացած հանդիպմանը: «Ես չեմ օգտագործի այդ տերմինն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ»,- ասել Է Թրամփը: Նախընտրական արշավի ընթացքում հանրապետականը քանիցս հայտարարել Է, որ ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում իր մրցակցուհու՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունները «վերաբեռնելու» փորձը կրախի Է մատնվել: Ինչպես նշել Է Թրամփը Քլինթոնի եւ Բարաք Օբամայի վարչակազմի թույլ տված սխալների պատճառով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջեւ կապերը միայն վատացան: