Բավ է պառակտվել
02-05-2017 20:23

Չնայած պատժամիջոցներին առեւտուրն աճել է 43% -ով: Մերկել-Պուտին հանդիպման արդյունքները

Ռուսաստանի եւ Գերմանիայի առաջնորդները հանդիպում են ունեցել Սոչիում, որի ընթացքում քննարկել են Սիրիայի իրավիճակը, Մինսկի պայմանավորվածությունների կատարումը եւ G20 գագաթնաժողովի նախապատրաստությունը:
Գերմանիան շարունակում է մնալ Ռուսաստանի տնտեսական առաջատար գործընկերը, 2017 թ. սկզբում երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 40% -ով, այս մասին մայիսի երկուսին Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը ձգտում է փոխշահավետության, հարգանքի, հավասարության հիմքերի վրա, եւ միմյանց շահերը հաշվի առնելով համագործակցություն կառուցել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հետ: Չնայած հայտնի քաղաքական դժվարություններին եւ գլոբալ տնտեսական պայմաններին, Գերմանիան շարունակում է մեր երկրի արտաքին քաղաքական եւ տնտեսական առաջատար գործընկերը լինել», - ասել է Պուտինը:
Նա ուշադրություն է հրավիրել նաեւ երկրների միջեւ առեւտրաշրջանառության աճին:
«Խոսելով երկկողմանի առեւտրաշրջանառության ոլորտում տիրող իրավիճակի մասին մենք բավարարվածությամբ արձանագրեցինք ապրանքաշրջանառության նկատելի աճը: Հունվար-փետրվար ամիսների ընթացքում դրա ծավալն ավելացել է 43% -ով: Նշեմ, որ Գերմանիան ռուսական բնական գազի խոշորագույն գնորդներից է, ռուսաստանից գազի մատակարարումները բավարարում են գերմանական շուկայի գրեթե 35% պահանջարկը », - հավելել է նախագահը:
Նրա խոսքերով Ռուսաստանը պատրաստ է նպաստել, որպեսզի այս տարի հուլիսին Համբուրգում կայանալիք G20- ի գագաթնաժողովն արդյունավետ լինի: