20-02-2014 14:34

Կառավրությունը 87 մլն դրամ կհատկացնի ԿԸՀ-ին և ոստիկանությանը

Այսօր, ՀՀ կառավարությունն կայացած հերթական նիստի ժամանակ որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 83 միլիոն դրամ հատկացել Հայաստանում այս տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման համար:
Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Կառավարությանը ներկայացրեց որոշումը, որով Արագածոտն, Արարատ, Արմավիր, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ մարզերի թվով 53 համայնքներում մարտի 9-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար գումարը հատկացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ նույն ընտրությունները պատշաճ կազմակերպելու համար Կառավարությունը ոստիկանությանը կտրամադրի մոտ 4 միլիոն դրամ: