Բավ է պառակտվել
27-05-2014 11:25

ԲՀԿ-ական պատգամավորը բողոքում է, քանի որ ԱԺ-ն գործուղման ծախսերը լիովին չի տալիս

Այսօր, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին ամբողջությամբ չեն տալիս գործուղման ծախսերը:
՛՛Անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է խորհրդարանի աշխատակազմը տնտեսում պատգամավորների գործուղումների գումարներից: Ստացվում է, որ պատգամավորը որեւէ տեղ մեկնում է, ասենք 5 օրով, բայց ստանում է միայն 3 օրվա ծախսերի գումարը: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը",-հայտարարել է Ուրիխանյանը:

Իր հերթին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը նկատել է, որ գրծուղման ծախսերը ձեւակերպվում են միայն պատգամավորների՝ միջոցառումների ու հանդիպումների պաշտոնական մասնակցության օրերի համար: ՛՛Բայց երբեմն լինում է, որ անհրաժեշտ է լինում տոմսը պատվիրել 1-2 օր առաջ: Չեմ կարծում, որ արդարացված է գործուղման ծախսեր վճարել նաեւ այդ լրացուցիչ օրերի համար՛՛,-ասել է Մինասյանը՝ հավելելով, որ 2013-ին պատգամավորների գործուղման ծախսերի համար հատկացվել է 350 մլն դրամ (մոտ 845 հազար դոլար), որն ամբողջությամբ ծախսվել է: