Բավ է պառակտվել
16-03-2015 11:50

Տիգրան Ուրիխանյանը «Քաղաքացիական շտաբ» անունով նոր կազմակերպություն է ստեղծել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պետռեգիստր գրանցման է ներկայացրել «Քաղաքացիական շտաբ» անունով կազմակերպություն: Տեղեկությունը հաստատեց Տիգրան Ուրիխանյանը՝ զերծ մնալով որեւէ այլ տեղեկատվություն տրամադրելուց: «Կազմակերպության ստեղծման եւ գործունեության հետ կապված որեւէ մեկնաբանություն եւ տեղեկատվություն աննպատակահարմար եմ համարում, բացի մեկ բանից, այն իրականացնելու է ժողովրդի պատվերը, սա շատ շիտակ է եւ շատ միանշանակ, բոլոր գործողությունների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրվի»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը: