21-02-2014 17:17

ԲՀԿ պատգամավորի ու արդարադատության նախարարի բանավեճը ՛՛Ղալաթ՛՛ անելու և դատվելու վերաբերյալ

Այսօր, ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հակադարձ պատասխան տվեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ով ավելի վաղ ասել էր, թե ՀՀ Կառավարության հրաժարականը ցանկացողները ղալաթ են անում:

Նշենք նաև, որ Հրայր Թովմասյանը մինչ այդ ասել էր, թե նախկինում դատվածություն ունեցող անձը չի կարող պետական պաշտո զբաղեցնել: Ի պատասխան Ուրիխանյանը նշեց.

՛՛Ենթադրենք մեկը «ղալաթ» անելու համարձակություն է ունեցել, պահանջել է ձեր հրաժարականը, հետո դատապարտվել է, բայց մի որոշ ժամանակ հետո դատվածությունը հանվել է, նա չի՞ կարող զբաղեցնել այդպիսի պաշտոններ՛՛:

Արդարադատության նախարարը հավելեց, որ ՛՛Ղալաթի՛՛ համար մարդուն չեն դատապարտում, ՛՛ղալաթը՛՛, դա պարզապես սխալ քայլ է, մեծ ու փոքր չափերով, իսկ եթե, օրինակ՝ ինքը մի անգամ դատվել է, չի կարող պետական պաշտոն զբաղեցնել:

Իսկ մինչ նիստը լրագրողների հետ զրույցում կրկին անդրադառնալով «ղալաթ» անելու արտահայտությանը, նախարարը բացատրել էր, որ «ղալաթը» արաբերեն բառ է, որը նշանակում է սխալ, դա անտեղի ժամանակ վատնող աշխատանք է ընդամենը, որովհետև կա մեծամասնություն և ակնհայտ է, որ անվստահություն հնարավոր չէ հայտնել: