Բավ է պառակտվել
06-03-2015 12:04

Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է ԲՀԿ-ի մամլո խոսնակի պաշտոնից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցությունում իր զբաղեցրած պաշտոնից: Իր ֆեյսբուքյան էջում նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին համագործակցության համար: Նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է եղել նրանց հետ աշխատելը, և դա վերաբերվում է նաև նրանց, ում հետ նա տարաձայնություններ է ունեցել: Նշենք, որ կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը հայտարարել է կուսակցության շարքերից իր դուրս գալու մասին: Ըստ որոշ տեղեկությունների նա կշարունակի աշխատել որպես Ծառուկյանի մամլո քարտուղար: