18-09-2014 09:57

Տիգրան Սարգսյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում. ՛՛Չորրորդ իշխանություն՛՛

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքի կոռուպցիոն բնույթի մասին շատ է խոսվել: Ընկերությունը Տիգրան Սարգսյանի օրոք վաճառվել է ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը 180 միլիոն դոլարով, երբ դրա իրական արժեքը տասնապատիկ ավելին է: Խնդիրը միայն ընկերության վաճառքի ցածր գինը չէ: Սրանից բացի, օրենքի կոպիտ խախտմամբ իրականացվել է ջրամբարների վաճառքը, եւ այս ամենն արվել է առանց ԱԺ պատգամավորների գիտության:
«ՉԻ» տեղեկություններով` այսօրվա կառավարությունը խնդիր է դրել որոշակիորեն փոխել կայացած գործարքը: Ավելին, չի բացառվում, որ այն պարզապես չեղյալ հայտարարվի: Բայց այստեղ խնդիր է առաջացել կապված հարցադրման հետ` ով է հետ վճարելու կայացած գործարքի ատկատը: Մեր տեղեկություններով` Տիգրան Սարգսյանի շուրջ նոր սկանդալային պատմություն է հասունանում»։