Բավ է պառակտվել
13-10-2016 10:11

Տիգրան Սարգսյանը քաղաքական դա՞շտ է վերադառնում

Նյու Յորքում կազմակերպված «Հայաստան ներդրումային համաժողով-2016»-ի հիմնական բանախոսներից մեկը ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանն էր:

Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նա վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորված» իշխանական գործիչներից էր:

Եվ առաջիկայում պարզ կդառնա` արդյոք Տիգրան Սարգսյանը վերադառնում է Հայաստանի քաղաքական կյանք, թե համաժողովն ընդամենը «կարճատև վերադարձ» էր:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարեց 6 տարի, սակայն այդպես էլ չկարողացավ իր ցանկությամբ կառավարություն ձևավորել:

Չկարողացավ ազատվել երկու «գագիկներից»՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից: Դե իսկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ընդունված է համարել այն անձը, որը Տիգրան Սարգսյանին Հայաստանի քաղաքական կյանքից «աքսորեց»:

Մի խոսքով` բոլոր նախադրյալները կան, որպեսզի Տիգրան Սարգսյանը փորձի վերադառնալ, առավել ևս, որ նա ԱՄՆ-ից Հայաստան եկավ Սերժ Սարգսյանի հետ: