Բավ է պառակտվել
25-06-2014 08:36

ԱՄՆ-ն փոխանցել Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպանորդելու ագրեմանը

«Ըստ մեր տեղեկությունների, ԱՄՆ-ն արդեն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպանորդելու ագրեմանը, և երեկ սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի նրան ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին: Թեև, որպես օրինաչափություն, ԱՄՆ-ն շատ երկար է ձգում ագրեմանի տրամադրումը, սակայն այս անգամ զարմանալի արագ եղավ: Անգամ սեփական դեսպանների նշանակումն այլ երկրներում ԱՄՆ-ում տևում է երկար, ինչպես եղավ Հայաստանի, նաև Ադրբեջանի դեպքում: Ի դեպ, Տիգրան Սարգսյանն արդեն դուրս է եկել կառավարական ամառանոցից և ապրում է Չարենցի իր բնակարանում»,–գրում է «Հրապարակ»-ը: