27-05-2014 18:37

Տիգրան Սարգսյանին հարկավոր է քրեական պատասխանատվության ենթարկել. Զ. Թադևոսյան

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հարկավոր է քրեական պատասխանատվության ենթարկել, այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը: Որպես օրինակ նա նշեց Նարեկ Սարգսյանի և Երվանդ Զախարյանի նոր պաշտոնավարումը:
՛՛Տիգրան Սարգսյանը պետք է պատասխան տա իր արարքների համար՛՛,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Ինչ ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բանախոսը նշեց. ՛՛Ես մեկն եմ այն մարդկանցից, ով Ռոբերտ Քոչարյանի անունը չի ուզում լսել: Նման մարդիկ պետք է խստագույնս պատժվեն իրենց արարքների համար, բարոյական մարդիկ չպետք է նրա անունը տան՛՛:

ՀԱԿ քաղխորհրդի անդամը նաև կոչով դիմեց Սերժ Սարգսյանին. ՛՛Ես խորհուրդ կտայի Սերժ Սարգսյանին ֆեյքի տեսքով մտնել Ֆեյսբուք և տեսնել, թե ինչ են գրում մարդիկ իր և իր կուսակցության հասցեին՛՛: