07-05-2014 11:07

Պարզվում է նախկին վարչապետի քարոզչական մեքենան ղեկավարվում է Բելգիայից

 «Ինչպես հայտնի է, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն արտերկրում է։ Սակայն շարունակում են աշխատել տեղեկատվական և քարոզչական այն կայքերը, որոնք սպասարկում են նրա շահերը։ Ճիշտ է, խոսակցություններ կան, որ դրանց մի մասը վաճառվելու է, սակայն բավական ինտենսիվ տեղի են ունենում տեղեկատվական արտահոսքեր կամ ավելի պարզ ասած՝ կոմպրոմատների հրապարակումներ։ Դրանք ուղղված են այն նախարարների և  պատգամավորների վարկաբեկմանը, ովքեր մշտապես եղել են Տ. Սարգսյանի «աչքի գրողը»։ Ու հետաքրքիրն այն է, որ Էլեկտրոնային փոստով դրանք առաքվում են կամ «Ֆեյսբուքով» լայնորեն տարածվում են միեւնույն վայրից՝ Բելգիայի Լիիգե քաղաքից։ Թե ով է Բելգիայում նստած համակարգում այդ «էլեկտրոնային պատերազմը», այս պահի դրությամբ մեզ դեռեւս հայտնի չէ»,-փոխանցում է «Իրավունք» պարբերականը: