Բավ է պառակտվել
25-02-2016 13:28

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ

Աստանայում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ընթացիկ զարգացման, երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացման, ինչպես նաև գլոբալ շուկաներում ստեղծված իրավիճակում ԵԱՏՄ անդամ երկրների գործունեության ընդհանուր ռազմավարության վերաբերյալ հարցեր:
Խորհուրդի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ղազախստանի նախագահը նշել է, որ Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ խորհրդի նախագահում համաշխարհային տնտեսությունում դժվարին ժամանակներում է տեղի ունենում և այդ իրավիճակում դժվար է գտնել աճի նոր կետեր: «Սակայն այս բոլոր ծախսերը ոչ մի կերպ կապ չունեն Եվրասիական տնտեսական միության աշխատանքների հետ: Ես կասկած չունեմ վերջնարդյունքում մեր ինտեգրացիոն միության արդյունավետության վրա: Առավելևս, որ շատ երկրներ այսօր ցանկություն են հայտնում մտնել ԵԱՏՄ-ի շարքերը՝ ստեղծելով ընդհանուր ազատ առևտրի գոտի: Ճգնաժամը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ մեր ընդհանուր տնտեսությունների և շուկաների ծավալները մնայուն են»,- նշել է Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի նախագահի խոսքով, ինտեգրացիոն միությանն անդամակցությունը ոչ միայն ենթադրում է հնարավորությունների օգտագործում, այլև նրա զարգացմանն ուղղված ներդրում կատարելու անհրաժեշտություն: Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ Նուրսուլթան Նազարբաևի դիրքորոշումը ԵԱՏՄ-ի ընդհանուր ռազմավարության առնչությամբ ունի սկզբունքային նշանակություն, մասնավորապես հենց Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն ու գաղափարներն են ընկած եվրասիական տարածության ստեղծման հիմքում: Խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ խորհրդի Ղազախստանի կողմից ղեկավարման տարում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը նոր լիցք կհաղորդվի: Տիգրան Սարգսյանը Եվասիական տնտեսական հանձնաժողովին հայտնել է, որ հանձնաժողովի խորհրդին հանձնարարվել է ուսումնասիրել Ղազախստանի նախագահի ուղերձը անդամ երկրների ղեկավարներին: Հիմնական դրույթների իրացման համար կազմվել է պլան: Բացի այդ, Տիգրան Սարգսյանը պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ընթացիկ գորունեության հիմնական ուղղությունների մասին: