16-01-2014 15:02

« Որևէ մեկը չասաց՝ հարգարժան Տիգրան Սարգսյան, ու՞մ ես քննադատում, մարդու, ով պատասխանել չի՞ կարող»,-Գառնիկ Իսագուլյան

Վերջին երեք օրվա ընթացքում բոլոր թեմաներն ու քննարկումները ծավալվում են Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Վերջինիս հարցազրույցի վերաբերյալ մեկնաբանություններ է անում նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ  Հայաստանում առաջացել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ իր իսկ հնչեցրած տեսակետներին ու վերլուծություններին նույն մարդը սեղանի շուրջ պետք է իր տեղը փոխի ու պատասխանի: Օրիանակ է բերում Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին.

 « Այն ժամանակ աշխատած նախարարը հիմա քննադատում է իր նախորդ շրջանում կատարած աշխատանքները: «Գույք պարտքի դիմացը» ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, ու ինքն էլ մասնակից էր գործարքին: Ստեղծված միջպետական հանձնաժողովը պատրաստել էր փաստաթուղթ ու բերել ԱԺ, որն էլ ընդունել է: Արմեն Մովսիսյանը իր մեղավորությունը փորձում է բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, հավելեց Իսագուլյանը:

 Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝  վարչապետի տված մամուլի ասուլիսն ուղղված էր նախկին Կառավարությանը, որի վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր:

 Իսագուլյանի համոզմամբ վարչապետի թիրախը դարձավ այդ շրջանը, իսկ այդ ժամանակ փչված փուչիկների և բոլոր ձախողումների պատճառը վարչապետն էր:

«Կարծում էի, որ հնաբնակ հանրապետականները պետք է արձագանքեին, ովքեր գնում են նախկին վարչապետի պանթեոն: Այս անգամ որևէ մեկը չասաց՝ հարգարժան Տիգրան Սարգսյան, ու՞մ ես քննադատում, մարդու՞, որը պատասխանել չի կարող»,-ասաց նա և ընդգծեց, որ հենց սա էր պատճառը, որ արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը:

 Իսկ ԱԺ առաջին գումարման պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ այնպիսի մարդիկ են ուզում ասպարեզ մտնել, որոնք իրենց գործը վաղուց են ավարտել՝ հանձնելով  Հայաստանը:

Ըստ Արշակյանի Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել է նախագահ, Հայաստանում իր նախորդների՝ Արշակունիների դամբարան կա, որն անմխիթար վիճակում է գտնվում: Քոչարյանն անգամ  մեկ անգամ չի այցելել  իր նախնիների դամբարանը:

՛՛ Թող մի անգամ այցելեր, որ իրենից հետո իրեն այցելեին՛՛,-ասաց նա և ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի միջև իրականում տարանջատում չկա: