Բավ է պառակտվել
22-05-2014 10:21

Տիգրան Սարգսյանը հնարավոր է լքի ՀՀԿ-ն

Տիգրան Սարգսյանը մոտ ժամանակներս կսառեցնի իր անդամակցությունը ՀՀԿ-ին։ Խնդիրն այն է, որ ըստ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի, դիվանագիտական գործունեությունն անհամատեղելի է ակտիվ կուսակցական գործունեութան հետ։ Եվ ահա այդ պատճառով էլ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Տիգրան Սարգսյանը, հավանաբար, դուրս կգա նաև ՀՀԿ գործադիր մարմնի կազմից»: