Բավ է պառակտվել
31-10-2014 19:08

Կան առաջարկություններ, որոնք ուղղված են ընտրական գործընթացների կատարելագործմանը.ԿԸՀ

Կառավարման ցանկացած համակարգ ունի և դրական, և բացասական կողմեր, ունի և առավելություններ, և թերություններ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ նույնիսկ գրականության մեջ կառավարման համակարգի վերաբերյալ կան և դրական, և բացասական կարծիքներ: Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի պահանջին՝ «Ընտրական օրենսգրքի» փոփոխության հետ կապված, Տ. Մուկուչյանն ասաց, որ դեռևս նախորդ համապետական ընտրություններից հետո դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, այդ թվում նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, տեղական հասարակական կազմակերպությունները, առանձին առաջարկություններ էին ներկայացրել «Ընտրական օրենսգրքի» առանձին ինստիտուտների, գործընթացների բարելավման վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ ժամանակին ձևավորվել էր աշխատանքային խումբ, որի նպատակն էր հենց այդ առաջարկություններով պայմանավորված մշակել փոփոխությունների փաթեթ: «Մեծ ծավալի աշխատանք կատարվեց, սակայն, հաշվի առնելով, որ համապետական ընտրությունների ու նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը կարճ էր, փոփոխություններ տեղի չունեցան: Միջազգային պրակտիկայում էլ ընդունված չէ այդքան կարճ ժամկետներում «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարել»,- ասաց Տ. Մուկուչյանը:Նա նաև նշեց, որ ԿԸՀ-ն, «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համաձայն, ԱԺ ուղարկած իր հաղորդագրության մեջ մեկ տասնյակից ավելի առաջարկություններ էր ներկայացրել, թե ինչ խնդիրներ կան, որոնք պահանջում են կատարելագործում, լուծումներ: «Այդ առումով կան առաջարկություններ, որոնք ուղղված են ընտրական գործընթացների կատարելագործմանը»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: