Բավ է պառակտվել
04-11-2014 15:17

Եռյակն ընդդիմություն չէ.Տիգրան Կարապետյան

Այսօր հրավիրված մամուլի աղուլիսի ընթացքւմ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը համոզմունք հայտնեց, թե Սահմանադրական բարեփոխումները լրացուցիչ հնարավորություն են մանևրելու համար:
«Եթե իշխանությունները գնացող լինեին, մինչև հիմա կգնային: Գնացող չկա, ուղարկող էլ չկա, ցավոք»,- ասաց նա: Պարոն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում վիճակը չի բարելավի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չկա արդար իշխանություն և ընդդիմություն: «Աշխարհում այդ երկու ուժը միմյանց հետ մրցելով որոշակի փոփոխությունների հնարավորություն են տալիս»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եռյակին չի համարում ընդդիմություն: Տ. Կարապետյանը նշեց, որ եռյակում է նախկին նախագահը, նախկին նախարարը, չի հավատում, որ չինովնիկական կամ վերնախավի կողմից կարող է լինել հեղափոխություն: Ըստ նրա, ժողովուրդն էլ չի հավատում եռյակին. հանրահավաքները պետք է լինեն ինքնաբուխ, այլ ոչ թե ժողովրդին հրապարակ տեղափոխեն ավտոբուսներով:
«Մեզ չեն հրավիրում իրենց հանրահավաքներին, թեև հայտարարում են, որ համաժողովրդական շարժում է»,- ասաց նա: Միաժամանակ Տիգրան Կարապետյանն նշեց, որ ինքը կլինի յուրաքանչյուր ուժի կողքին, եթե տեսնի, որ ռեալ իշխանափոխություն է լինելու: