Բավ է պառակտվել
23-04-2014 10:03

Հավանական է Տիգրան Սարգսյանը նշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնը դարձել է գրեթե բոլորի քննարկամն թեման, այսպիսով տեղական «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, վերջինիս ոչ թե Բելգիա՝ Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ՝ ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի։  Թերթը մասնավորապես գրում է. «Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ թերթի աղբյուրների, պատասխանը չի ուշանա։ Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, որից հետո առաջիկայում կմեկնի Ղարաբաղ՝ հանգստանալու»: