27-06-2014 14:24

Ընդդիմադիր քառյակը նոր նախաձեռնությունները չի բացառում


Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշել է, որ քառյակ-Քոչարյան հավանական համագործակցության մասին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը խոսել է իր անունից, ոչ թե ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի:
«Ինչքան որ ես մասնակցել եմ քառյակի հանդիպումներին, Քոչարյանին այնտեղ չեմ տեսել: Ցանկացած քաղաքական գործիչ կարող է օգտագործել ստեղծված իրավիճակն իր օգտին: Երկում առկա են խնդիրներ, որոնք բոլորն էլ տեսնում են եւ կարող են կարծիք հայտնել դրա մասին, չի կարելի ասել, որ մենք այդ մարդկանց հետ համագործակցում ենք: Ստեփան Մարգարյանն իր կարծիքն է հայտնել, ոչ թե ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է Քառյակի գործունեությանը, պատգամավորը նշեց, որ չնայած ամեն օր քաղաքական հայտարարություն չեն անում, այնուամենայնիվ, մշտապես կապի մեջ են եւ միասին տարբեր հարցեր են քննարկում. «Չի բացառվում, որ առաջիկայում կունենանք նոր նախաձեռնություն կուտակայինի վերաբերյալ, այս պահին քննարկվում են մի քանի խնդիրներ: Պետք է գիտակցենք, այնուամենայնիվ, որ հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքական կյանքը պասիվանալու է, քանի որ մարդիկ արձակուրդի մեջ են լինելու, կամ էլ խորհրդարանական տարբեր հանձնաժողովների հետ ճանապարհորդությունների մեջ են լինելու»: