16-10-2014 12:51

Պաշտպանության նախարարությունը լավ, թե վատ իր առաջ դրված խնդիրը լուծում է.Թևան Պողոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով անդամ Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ այսօրվանից հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնակորկում է միջազգային սեմինար և խորհրդարանական լսումներ՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը և ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով: «Սեմինարի նպատակն է՝ միջազգային փորձն ուսումնասիրել և կարողանալ ստացած գիտելիքների հաշվին այդ մշակույթը տեղայնացնել, հատկապես՝ ռազմական և պաշտպանական խնդիրների համար»,- ասաց Թևան Պողոսյանը: Բանախոսի խոսքով՝ անհարժեշտ է հասկանալ, թե ի վերջո, մենք՝ որպես պետություն, ինչքանով ենք կարողանում ճիշտ կառավարել պաշտպանական հարցերը, ապահովել վերահսկողություն և թափանցիկության աստիճանով բարձրացնել մեր բյուջետային կատարման գործընթացը: «Խնդիրները թերևս մի փոքր լուծում կստանան, երբ Հայաստանը անցնի ծրագրային բյուջետավարման գործընթացին, որը նախատեսված է 2015թ-ից»,-նշեց հանաձնաժողովի անդամն ու ավելեց, այսօրվա դրությամբ ունենք մի իրավիճակ, երբ պաշտպանության ծախսերի մասով միշտ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե ՊՆ-ի համար անհրաժեշտ գումարները մենք կարողանում ենք հայթայթել, թե ինչպես՝ կարևոր չէ:

Անդրադառնալով հարցին, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում պաշտպանության ոլորտին հատկացված գումարները, Թևան Պողոսոյանը պատասխանեց. «Հաշվի առնելով սահմանների պաշտպանությունը, ապա կարելի է եզրակացնել, որ լավ, թե Պաշտպանության նախարարությունը լավ, թե վատ իր առաջ դրված խնդիրը լուծում է, չնայած որ ըստ նրա՝ դա բավարար չէ»