25-03-2015 09:44

Տեր-Պետրոսյանը դիմել է աշխարհին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է միջազգային հանրությանը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ուղղված իր սեփական ուղերձի նախագիծը: Իր ուղերձում Տեր-Պետրոսյանը նշում է, որ թեև Հայաստանը աջակցում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սակայն ՀՀ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է սեփական արտաքին քաղաքականության անյկունաքարը դարձնի և չպետք է ստիպի Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը՝ դիտարկելով դա, որպես վերջինիս ներքին գործը: «Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակված նախագծում, որը բաղկացած է 13 կետից, մասնավորապես, նշված է, որ Հանրապետությունը նաև անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մտադիր չէ թելադրել հայկական սփյուռքին իր օրակարգը, քանի որ ողջ աշխրհում սփռված հայ ժողովրդի ներկայացուցիչները, լինելով տարբեր երկրների քաղաքացիներ, հարկատուներ և ընտրողներ, իրավունք ունենք ճնշում գործադրել սեփական կառավարությունների վրա և նրանցից Հայոց Ցեղասպանության ճանաչում և դատապարտում պահանջել: Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է դիմի եվրոպական երկրներին, որպեսզի վերջիններս չպահանջեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը որպես ԵՄ-ին անդամակցելու նախապայման: Առաջին նախագահի խոսքով՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն Թուրքիայի հետ 2009 թվականին ընդունված ցյուրիխյան արձանագրությունների հիման վրա՝ միմիայն դեմ արտահայտվելով Հայոց Ցեղասպանության փաստը ուսումնասիրելու նպատակով հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման որոշակի փոխկապակցվածությունը, Հայաստանը պատրաստ է Մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաև այդ հակամարտությունը այն պայմանով, որ մինչ կարգավորման ժամանակացույցի իրականացնելը կճշտվեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը հաստատելու նպատակով անցկացվելիք հանրաքվեի պայմանները, ժամկետները և իրավական հետևանքները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը: Ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդը պատրաստակամություն է հայտնում սեփական նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի առաջարկները և նկատողությունները լսելու վերաբերյալ: