05-06-2015 11:26

Ծառուկյանի թեման մեզ համար փակված է. Է. Շարմազանով

«Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից և նրան հարկավոր է  հանգիստ թողնել։ Գագիկ Ծառուկյան  քաղաքական  գործչի թեման մեզ համար փակված է»,-այս  մասին երեկ Հանրապետական կուսակցության  գործադիր մարմնի  հերթական ժողովի ավարտին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ  Շարմազանովը,  պատասխանելով լրագրողներից մեկի հարցին թե ինչու էր ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը օրերս «Հայաստան»կինոթատրոնի բացմանը կանգնած Գագիկ Ծառուկյանի կողքին։

Մեկնաբանելով էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հնարավորությունը, Շարմազանովը  նշեց. «Մենք  դեմ ենք ոչ խելամիտ թանկացումներին,  և ես վստահ եմ որ և ընդդիմադիր և իշխող կուսակցությունների պատգամավորները կմերժեն էլեկտրաէներգիայի թանկացումը, քանի որ 17 դրամ ավելացումը շատ է»: