09-07-2014 15:52

Վրաստանում է ՆԱՏՕ-ի քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հուլիսի 9-ին ժամանել է Թբիլիսի Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման եւ ՆԱՏՕ-ի ուելսյան գաղագաթաժողովի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Ափաթուրայը նաև հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաեւ պաշտպանության, ԱԳ նախարարների եւ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախարարի հետ, հաղորդում է «Վրաստանի նորությունները»:

Նա նշել է, որ շատ ուրախ է կրկին Վրաստան վերադառնալու համար:
՛՛Ես պատրաստվում եմ հանդիպել նախագահի, վարչապետի եւ իմ ամենասիրելի 3 նախարարների հետ… Մենք որոշակի գաղափարներ ունենք եւ ցանկանում ենք տեղեկանալ Վրաստանի կառավարության կարծիքի մասին: Ես այստեղ եմ, որպեսզի ամեն բան մանրամասն քննարկեմ եւ գագաթաժողովիդ մի փոքր առաջ տեղեկատվություն հայտնեմ ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին՛՛, - հայտարարել է Ափաթուրայը:

Արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Ջեյմս Ափաթուրայը Վրաստանը կլքի հուլիսի 10-ին:

Հունիսի վերջին ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն մոտ շաբաթներում Վրաստանի համար դաշինքին մերձեցման միջոցառումների հատուկ փաթեթ կմշակի: