15-03-2014 14:08

Երևանի քաղաքապետը 12 տարեկանում պաշտպանե՞լ է Ղարաբաղի սահմանը

 Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե անձամբ է ճանաչում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ կարող է ասել, որ նրան հալածում են պատեհ-անպատեհ առիթներով:

Ըստ նրա, թիրախ են դարձրել Տարոն Մարգարյանի հայտարարագիրը, տրանսպորտի թանկացման հարցը եւ թեկնածուական պաշտպանությունը: ՛՛Շատ մարդիկ կան, ովքեր ութերորդ դասարանի կրթություն ունեն, բայց դոկտորական են պաշտպանում, իսկ Տարոն Մարգարյանը, լինելով կրթված ընտանիքից, կարող է թեկնածուական պաշտպանել՛՛,- նշեց բանախոսը:

Լեռնիկ Ալեքսանյանը «երդվում» է, որ Երեւանի քաղաքապետը թեկնածուականի պաշտպանության օրը չի հրամայել իրեն պաշտպանել:

Իսկ ահա ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով Երեւանի քաղաքապետի մասին, նրան համեմատեց Նապոլեոն Բոնապարտի եւ Կիմ Իր Սենի հետ:

«Տարոնը մեր Բոնապարտն է էլի, կամ Կիմ Իր Սենը, որը 9 տարեկանում գրել է չուչխեի գաղափարախոսության մասին: Տարոն Մարգարյանն էլ տասներկու տարեկանում պաշտպանել է Ղարաբաղի սահմանները»,- հեգնանքով ասաց ՀԱԿ նախկին անդամը:

Մոտ երեսուն-քառասուն րոպե բանավեճի ընթացքում, բանախոսներն այպես էլ չեկան ընդհանուր եզրահանգնման, թե արդյոք լա՞վ քաղաքապետ է Տարոն Մարգարյանը, թե՞՝ ոչ: