23-10-2014 18:08

Տաջիկստանը հավանակն է ԵՏՄ անդամ դառնալ

Ժամանակի ընթացքում Տաջիկստանը կարող է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ, նման հույս է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք բանակցում ենք մեր տաջիկ գործընկերների հետ, նրանք հանգամանորեն քննարկում են հնարավոր անդամակցության պայմանները: Մենք մեծ հույս ունենք, որ ժամանակի ընթացքում Տաջիկստանը ԵՏՄ անդամ կդառնա», - Դաշնության խորհրդի նախագահի խոսքերն է մեջբերում աղբյուրը: Մատվիենկոն հիշեցրել է, որ ԵվրԱզԷՍ-ը լուծարվել է ԵՏՄ-ի ձեւավորման հետեւանքով: «Սակայն 56 պայմանագրեր, որոնք գործել են ԵվրԱզԷՍ-ի շրջանակում, շարունակվում են, եւ Տաջիկստանը այդ համաձայնագրերի մասնակից է», - հավելել է նա:Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանն արտոնյալ պայմաններ է տրամադրել տաջիկ միգրանտներին՝ հաշվի առնելով երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունները: