24-02-2015 15:38

Մարտի սկզբին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստանի» համագումարը

Մարտի սկզբին կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ համագումարը, հայտնել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Միևնույն ժամանակ նա չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք համագումարի օրակարգում կքննարկվի ԲՀԿ նախագահությունից Գագիկ Ծառուկյանի հրաժարվելու հարցը: Ուրիխանյանը հայտնեց, որ այժմ չի կարող ասել, թե ինչպիսի հարցեր են քննարկվելու: Նրա խոսքով բոլոր հարցերը կորոշվեն անմիջապես նիստի ընթացքում: