24-10-2017 15:20

Սվիտալսկի. Եմ-ն անում է ամեն հնարավոր բան՝ ՀՀ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման համար

ԵՄ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի ՀՀ-ի հետ գործընկերության վերաբերյալ նոր համաձայնագիրը ստորագրվի, այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Հայաստանը ծրագրում է նոյեմբերի 24-ին կայանալիք « Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը: 2017թ. մարտի 21-ին Հայաստանն ու ԵՄ-ն վավերացրեցին ընդգրկուն և համապարփակ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը:
« Կարող եմ վստահեցնել, որ Եվրամիությունում բոլորը վճռական են տրամադրված և պատրաստ են գործադրել բոլոր ջանքերը՝ իրենց առաջ դրված խնդրի իրագործման և համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար»,- վստահեցրել է Սվիտալսկին:
Միևնույն ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են համաձայնագրի ստորագրման և գործընկերության խորացման հարցում:
«Կարևորն այն է, որ բանակցություններն ավարտվել են և եղել է նախաստորագրում: Կարևոր է նաև այն, որ ԵՄ-ն և ՀՀ-ն ունեն պատրաստակամություն և ցանկություն՝ կնքելու այս պայմանագիրը, որը թույլ կտա խորացնել կողմերի համագործակցությունը»,- նշել է Սվիտալսկին:
Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանը 2013թ. նոյեմբերին «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովին ԵՄ-ի հետ կստորագրի ասոցացման և ազատ գոտու առևտրի մասին համաձայնագիրը, սակայն դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին: