25-09-2014 12:51

Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակել  նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա), ով հրաժարական էր ներկայացրել մեկ տարի առաջ իր տան մոտ Բուդաղյան եղբայրների հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո:  Հիշեցնենք, Սյունիքի մարզպետի աթոռը թափուր էր արդեն երեք շաբաթ. մարզպետ Վահե Հակոբյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որից հետո նշանակվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:վ