Բավ է պառակտվել
02-04-2015 13:48

ՀՀԿ-ի գործարար պատգամավորներին ստուգելը բնական գործընթաց է. Սուքիաս Ավետիսյան

ՀՀԿ-ի գործարար պատգամավորների ստուգումները բնական գործընթաց է,ասաց մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա մեկնաբանեց ՀՀԿ-ական գործարար պատգամավորների հիմնարկներում անցկացվող ստուգումները: Նա զարմանք հայտնեց այդ ստուգումներով լրագրողների հետաքրքրվածության կապակցությամբ: Նրա խոսքով՝ դա բնական երևույթ է: Խոսելով իշխող դաշտում փոփոխությունների մասին՝ Ավետիսյանը նշեց, որ իշխանությունը քարացած համակարգ չէ: Դա աշխույժ կառավարման ձև է, որում պետք է պարբերաբար փոփոխություններ կատարվեն: