20-07-2016 21:16

Բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև

Խորենացի փողոցում իրավիճակը կտրուկ լարվել է: Ցուցարար տղամարդիկ կանանց կոչ են արել հետ քաշվել, այնուհետև բախում է սկսվել ոստիկանության հետ:
Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, նրանք էլ պատասխանեցին լուսաձայնային ու ծխային նռմնակներով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր News.gisher.ru-ն հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։