Բավ է պառակտվել
02-12-2015 15:06

Ընդդիմադիրները մտադիր են հանրահավաքներ անցկացնել մինչև դեկտեմբերի 7-ը

Նոր Հայաստան» հասարակական փրկության ընդդիմադիր ճակատը մտադիր է սահանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներն անցկացնել ամեն օր, մինչև դեկտեմբերի 7-ը` ներառյալ: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման նախատեսած է դեկտեմբերի 6–ին։ Ինչպես չորեքշաբթի հայտարարեց «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, դեկտեմբերի 2-ից սկսած շարժման համակարգող շտաբը տեղափոխվում է Ազատության հրապարակ: Նրա խոսքով, շտաբի գործառույթների մեջ է մտնում հանրահավաքների մասնակիցների հետագա քայլերի համակարգումը, բողոքի ակցիաներին միացող մարզերի բնակիչների խնդիրների կարգավորումը` մասնավորապես նրանց ժամանակավոր կեցության և սննդի հարցերը: «Պետք է կենտրոնացնել ընդդիմադիր բոլոր ուժերը: Միայն համախմբման և ուժերի կենտրոնացման միջոցով կարելի է հաջողության հասնել»,-ավելացրեց նա: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, այսուհետ ժողովրդի իշխանությունը կիրականացվի Ազատության հրապարակից: Հովհաննիսյանը նշեց, որ ամեն օր ժամը 12.00-ին ժողովրդի և մամուլի համար կանցկացվեն տեղեկատվական հավաքներ` «Նոր Հայաստան» շարժման հետագա քայլերի մասին: «Մինչև դեկտեմբերի 7-ը` ներառյալ, ամեն երեկո` սկսած ժամը 18,00-ից, պայքար ենք մղելու, կկազմակերպվեն հանրահավաքներ և ցույցեր: Մենք վերջապես կկարողանանք վայր գցել Հայաստանի անլեգալ կառավարությանը և ձևավորել նոր կառավարություն, որը կդիմակայի արտաքին բոլոր վտանգներին, որոնք այսօր առկա են»,-ասաց Հովհաննիսյանը: Շարժման առաջնորդները նշեցին, որ Հայաստանի մարզերի շատ բնակիչներ չեն կարողանում հասնել մայրաքաղաք, քանի որ իշխանության ներկայացուցիչները վախեցրել են միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին: «Նոր Հայաստան» հասարակական փրկության ընդդիմադիր ճակատի` նախօրեին մեկնարկած ցույցը, որի գլխավոր նպատակը դեկտեմբերի 6–ին նշանակված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ձախողելն էր, վերածվեց քաշքշուկների և ոստիկանության հետ բախումների։ Հանրահավաքի մեկնարկը նշանավորվեց իրավապահ մարմիների հետ ծեծկռտոցներով և բախումներով: Ցուցարարները ոստիկանության հետ բախվեցին նաև Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ: Արդեն գիշերը Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակիցները պաստառներից ինքնաշեն վրաններ կառուցեցին: