Բավ է պառակտվել
08-07-2016 12:48

Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն սառը պատերազմ չի ուզում

ՆԱՏՕ-ն առճակատում չի որոնում: Մենք Սառը պատերազմ չենք ուզում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Սթոլթենբերգը, ելույթ ունենալով Վարշավայում Դաշինքի գագաթաժողովին:

Նրա խոսքով, Սառը պատերազմը պատմություն է ու այն պետք է պատմություն էլ մնա: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության ուղիներ որոնել, որպեսզի մտադրությունները հստակեցնի ու խուսափի թյուրըմբռնումից, նաեւ կրճատի ռազմական միջադեպերի ռիսկերը: Ռուսաստանը, նկատել է Սթոլթենբերգը, մեր մեծ հարեւանն է ու եվրոպական անվտանգության անբաժան մասը: Հենց դրա համար էլ կայուն երկխոսությունը կարեւոր նշանակություն ունի: Հենց այդ պատճառով էլ մենք ստեղծել ենք ՆԱՏՕ- Ռուսաստան խորհուրդը, ու մեզ համար շատ կարեւոր է հիմա գործածել այդ ձեւաչափը, նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: