09-04-2015 12:22

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը Քննչական կոմիտեի շենքի մոտ ակցիա կանցկացնի

Այսօր՝ 13:00-ին, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուքասզյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի պատգամավոր Պավել Մանուկյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել են ՀՀ Քննչական կոմիտե մեղադրանքը առաջադրելու նպատակով: Տվյալ նապատակով «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հրատապ ակցիա է կազմակերպել Քննչական կոմիտեի շենքի մոտ, որը գտնվում է Մոսկովյան 1 (Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկ) հասցեում: