Բավ է պառակտվել
10-05-2016 13:01

Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի շքերթի համար մոտ 300 մլն ռուբլի են ծախսել

Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի շքերթն այս տարի գրեթե 3 անգամ ավելի համեստ է եղել, քան 2015-ին: Միջոցառումների անցկացման համար հայտարարված մրցույթի ընդհանուր գումարը կազմել է 295.7 մլն ռուբլի։ Հաղորդվում է, որ Հաղթանակի տարեդարձի ծախսերը մայիսյան տոներին ավելի քան 85 մլն ռուբլով մեծացել են։ Ապրիլի 30-ի տվյալներով՝ մրցույթների ընդհանուր գումարը կազմում էր 210 մլն ռուբլի։ Ավելի ուշ պետական գնումների կայքում այլ մրցույթներ էին հայտնվել, որոնք մեծացրել էին մայիսի 9-ի համար ծախսած գումարը։ 2015-ին ռազմական շքերթի համար ծախսվել էր 810 մլն ռուբլի։