Բավ է պառակտվել
03-11-2016 11:59

Ստեփանակերտն արձագանքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությանը

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի և այլ բնակավայրեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից:

ՊԲ առաջահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը: