Բավ է պառակտվել
06-05-2014 12:56

Ներկայիս կառավարությունը «օլիգարխիայի կառավարություն է». Ս, Սաֆարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով մամուլի այն տեղեկությանը, թե ներկայիս կառավարությունն ամենահարուստն է, կարծիք հայտնեց, որ դրանում վատ բան չկա, որ նորանշանակ նախարարների հարազատները տարիներ շարունակ զբաղվել են բիզնեսով և կուտակել հարստություն: «Իսկ հարուստ լինելը չի նշանակում մեծ գումարներ ունենալ, կարող է լինել հոգևոր հարստություն: Բացի դրանից ի՞նչ վատ բան կա, որ այս կամ այն նախարարի բարեկամը, եղբայրը, տարիների ընթացքում զբաղվել է բիզնեսով և հարստություն կուտակել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Զուգահեռաբար ասուլիաին ներկա մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ ներկայիս կառավարությունը «օլիգարխիայի կառավարություն է»: «Ոչ, սա դասական օլիգարխիա է, երբ պաշտոնյան ապօրինի գումարներ է կուտակում, իսկ մեր նախարարները հենց այս կերպ են հարստություն հավաքել»,- ընդգծեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Քանի քննարկումը փոխադարձ վիարվորանքների չէր վերածվել Մկրտիչ Մինասյանը խորհուրդ տվեց փոխել խուսակցության թեման և խոսել նորանշանակ վարչապետի լավ կողմերի մասին:
«Իհարկե, Տիգրան Սարգսյանը կովի կողքին էր կանգնում, իսկ Հովիկ Աբրահամյանը կանգնում է բիզնեսի կողքին»,- հեգնեց Ստյոպա Սաֆարյանը, որին ի պատասխան ՀՀԿ-ական ներկայացուցիչը նշեց. «Պետք չէ վիրավորել, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ հողի մարդ է, նա շատ լավ գիտի, թե ինչ խնդիրներ կան»:
Հիշեցնենք, որ ինչպես շատ քաղաքական վերլուծաբաններ և գործիչներ համոզված են, թե նոր կառավարությունում գերակշռում են գործարար մարդիկ, այնպես էլ տեղական պարբերակկներից մեկն («168 ժամ») այսօր լույս տեսած համարում համոզմունք էր հայտնել, թե Նոր կառավարության անդամների կարողությունը 3 անգամ գերազանցում է նախորդներինը: