14-01-2014 17:02

Ստեփան Սաֆարյանը ընդունում է իր կուսակիցների սխալները

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն անրադարձավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին ու առհասարակ նրա ակտիվությանը: Ըստ Սաֆարյանի վերջինս նման է բեմադրության և հստակ հիշում է , թե ինչպես Քոչարյանը 2013թ-ին հայտարարեց, որ էթիկայի կանոններից դրդված՝ քաղաքականություն չի վերադառնա:

 

Ստեփան Սաֆարյանն անրադարձավ նաև  «Ժառանգություն» խմբակցության՝ քաղաքական դաշտում գործած սխալներին, որոնք ժողովրդին հուսախաբ արեցին: Ըստ բանախոսի իրենք հասկանում են, որ սխալվել են, ինչն ուղղել չի լինի:

 

«Մենք սխալներ ենք գործել մեր որոշումների մեջ, բայց դա չի նշանակում, որ եկել է  «Ժառանգության» վերջը »,-հավելեց Սաֆարյանը:

 

Իսկ ինչ վերաբերվում է Թևան Պողոսյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը, Ստեփան Սաֆարյանը կոնկրետ մեկնաբանություններ չարեց, պատճառաբանելով, որ չի կարող հստակ կարծիք արտահայտել այնքան ժամանակ, մինչև Պողոսյանը կոնկրետ քայլերի չդիմի:

 

«ԱԺ գնալու հարց չի քննարկվել, և իմ համար տհաճ է, որ իմ անունը շրջանառվում է պատգամավոր դառնալու խոսակցություններում»,-նշեց Սաֆարյանը և ասաց. «2014 թ-ը ակտիվ քաղաքական  տարի կարող է հռչակվել, քանի որ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են գալիք ընտրություններին»: