Բավ է պառակտվել
07-07-2014 16:52

Ըստ Ստյոպա Սաֆարյանի ՀՀ-ն ՄՄ-ին չի անդամակցի անգամ մինչև հունվար

«Ինձ համար պարզ է եղել ի սկզբանե, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցման ձգձգման հարցը պայմանավորված է մի շարք գործոններով: Արդեն որոշակի հայտարարություններից ելնելով՝ գտնում եմ, որ Հայաստանը չի անդամակցի ՄՄ-ը մինչև անգամ հաջորդ տարվա հունվար ամիսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի հիմնադիր, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Փորձագետն այս հնագամանքը կապում է մի քանի պատճառների հետ:
«Պաշտոնական Երևանը, որ չափազանց շտապում էր այդ անդամակցության հարցում: Մարտի 5-ից հետո, երբ արդեն հայտարարվել էր, որ Հայաստանը շատ արագ է կատարում իր պարտավորությունները, տեղի չունեցավ այդ անդամակցությունը, որի պատճառով Հայաստանի մոտ մի փոքր հիասթափություն առաջացավ»,- նշեց վերլուծաբանն ու հավելեց. «Միամտություն կլինի հավատալ, որ ՀՀ-ն առաջաիկայում կանդամակցի ՄՄ-ը, քանի որ չի կարողանա սեղմ ժամկետներում լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները»:
Հայաստանի՝ ՄՄ կազմում չընդգրկվելու երկրորդ հիմնավոր պատճառն ըստ փորձագետի՝ տարանցիկ ձևակերպումների խնդիրն է: Այսինքն՝ Վրաստանը, ով այդպես էլ չի համաձայնում տարանցիկ փոխադրումներ իրականացնել առանց մաքսային դրույքների:
«Խոսքը վերաբերում է Հայաստանից դեպի Մաքսային միության շուկաներ և հակառակ ուղղությամբ ապրանքափոխադրումներին, որի համար Վրաստանը հավելյալ գումար է պահանջում: Սա ևս կարևորագույն խնդիր է, որը լուծված չէ:»,- ասաց նա: Ինչ վերաբերում է երրորդ և առավել կարևորագույն խնդրին՝ դա Հայաստանի համար Արցախի հարցն է: «Ղարաբաղյան խնդիրն այնուամենայնիվ առկա է, որը հասունացել է հենց Ռուսաստանի կողմից, որի միակ նպատակը Ադրբեջանին հրապուրելն է: Եվ Ռուսաստանը ղարաբաղյան խնդրով ուզում է գրգռել Ադրբեջանի ախորժակը»,- նկատեց վերլուծաբանը, ընդգծելով՝ քանի դեռ կան այս երեք խոշոր խնդիրները՝ դժվար թե Հայաստանը անդամակցի ՄՄ-ը:
Նրա խոսքով՝ ըստ էության Հայաստանը արել է ամեն ինչ և սպասում է պաշտոնական պատասխանին: Այսինքն՝ ավելին կամ այլ բան Հայաստանը խոստանալ կամ անել այլևս չի կարող: Նրա համոզմամբ՝ այդ հայտարարությունը վերջնագրային հայտարարություն է, որը թերևս արվեց խմբակցության անունից:
Նա հիշեցրեց, որ ՄՄ «տրոյկայի» առաջիկա նիստը տեղի է ունենալու հոկտեմբեր ամսին, իսկ մյուսը՝ դեկտեմբերին՝ Մոսկվայում:
«Հունվարի մեկին Հայաստանը չի ստորագրի այդ փաստաթուղթը: Իսկ եթե ստորագրի, ապա չի վավերացվի բոլոր անդամակցող երկրների կողմից: »,- եզրափակեց բանախոսը: