29-08-2014 14:23

Կալիֆորնիայի Սենատի ԼՂՀ անկախության ճանաչումը Արևմուտքի պատժիչ քայլն է Ադրբեջանի հանդեպ.փորձագետ

«Պաշտոնական Երևանը նման քայլի է գնացել է՝ տեսնելով Թուրքիայի հետ կապած զարգացումները Արևմուտքի հարաբերություններում».-այսօր լարգրողների հետ հանդիպման ընթացքում անրադառնալով Թուրքիայի Նախագահ Էրդողանի երդմնակալությանը ՀՀ-ի մասնակցությանն ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
«Շատ է քննարկվում՝ արժեր գնալ, չարժեր, բայց ինձ համար տարօրինակ է, որ չքննարկվեց ձևի հարցը, ինչը շատ ավելի կարևոր եմ համարում, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ «գնում ես, որ ինչ անես»... Այս կտրվածքով առաջին հերթին չխոսվեց այն նպատակներից, որին ուզում է հասնել Երևանը»,-ասաց նա և եզրակացրեց, թե կարծում է՝ այս այցից մեծ նպատակներ ակնկալել պետք չէ, գոնե Երևանի մակարդակով։

Բանախոսի համոզմամբ՝ միայն տեսանելի նպատակներից է Նալբանդյանի կողմից Էրդողանին Նախագահի՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման արարողության պաշտոնական հրավերը հանձնելը։

«Պաշտոնական Երևանը սա անում է՝ տեսնելով Թուրքիայի հետ կապած զարգացումները, որոնք ոչ պակաս հետաքրքիր են, որքան Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունները։ Երևանը միանում է, չասեմ խաղին, այլ այն ռազմավարությանը, որը մենք ականատես կլինենք առաջիկա ամիսներին՝ Արևմուտք-Թուրքիա հարաբերություններում»,-ասաց նա։

Խոսելով ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ վերլուծաբանը նշեց, որ դա արվեց Արևմուտք-Ադրբեջան հարաբերութունների միջև լարվածության աճի պայմաններում։ «Գնալով խնդիրները Ադրբեջանի և Արևմուտքի միջև շատանում են, և կարելի է ենթադրել, որ դա նախազգուշական պատժիչ քայլ է Ադրբեջանի հանդեպ»,-ասաց նա և հիշեցրեց Ադրբեջանի մերձեցման փորձը Ռուսաստանի հետ։