Բավ է պառակտվել
22-05-2014 13:44

Կարևոր է, որ նոր կառավարությունը իրեն չպահի նախկինի պես.ԲՀԿ

Այսօր Ազգային ժողովում  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտատրարեց. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության սխալներում իր բաժինն ունի նաև ՀՀԿ խմբակցությունը»:  Ըստ նրա՝  հանրապետականները մատների արանքով են նայել բոլոր սխալների վրա, որոնք կատարել է նախկին կառավարությունը, իսկ այդ սխալները շատ են եղել: «Հույս ունեմ, որ վատ ժառանգությունը հիմք չի դառնա հետագա արդարացումների համար: Կարևոր է, որ նոր կառավարությունը իրեն չպահի նախկինի պես, չընդունելով ոչ մի քննադատություն, այդ թվում առողջ»,-ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը: